Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան Splash League-ի հետ համատեղ, կիրակի՝ օգոստոսի 23-ին, անցկացրեց FIBA 3 x 3 սթրիթբոլի առաջին պաշտոնական մրցաշարը: Այն անցավ մասսայականության նշանաբանով: Մասնակից թիմերի քանակը գերազանցեց սպասելիքները, քանզի ասպարեզ ելան . . . 67 թիմեր:
Երևանի Cascade Art Playground –ի խաղահրապարակում կայացած մրցումներին ականատես եղան բազմաթիվ մարզասերներ: Փաստը վկայում է, որ մեզանում բասկետբոլը սիրված մարզաձև է:
Հաղթող ճանաչվեց << Ուրատուն >>, որի կազմում էին Գեորգի Պոդկոլզինը, Միքայել Պողոսյանը, Լևոն Պողոսյանը և Մանո Հալաջյանը։ Մրցանակային հաջորդ երկու տեղերը զբաղեցրին համապատասխանաբար << Varant >> և << Back to Back >> թիմերը։